Ինչո՞ւ են լոքդաունները բացարձակապես անօգուտ. Ամերիկացի գիտնականների կարծիքը
Ոչ մի ապացույց չկա, որ լոքդաուններն արդյունավետ են SARS-CoV-2 կորոնավիրուսի տարածումը ճնշելու համար: Այս եզրակացությանն են հանգել Ջոնս Հոփկինսի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները՝ կարանտինային միջոցառումների եւ ինքնամեկուսացման արդյունավետության վերաբերյալ հետազոտությունների մետավերլուծություն կատարելուց հետո։ Մետավերլուծության արդյունքները հրապարակված են Studies of Applied Economics-ում։
Գիտնականները գոյություն ունեցող գիտական գրականության համակարգված վերանայում եւ վիճակագրական վերլուծություն են անցկացրել, որը պոտենցիալ կերպով ցույց կտար, որ լոքդաունները նվազեցնում են մահվան դեպքերը COVID-19-ից:
Գիտնականները վերանայել են մոտ 20000 հետազոտություն, եւ դրանցից միայն 24-ն են հարմար եղել մետավերլուծության մեջ ընդգրկվելու համար: Այս ուսումնասիրությունները բաժանվել են երեք խմբի. լոքդաունների արդյունավետության հետազոտություններ՝ կախված խստությունից, ինքնամեկուսացման ռեժիմի վերաբերյալ ուսումնասիրություններ եւ հարկադրական սահմանափակումների հետ կապված հատուկ հետազոտություններ:
Այս բոլոր ուսումնասիրությունների արդյունքների վերլուծությունը ցույց է տվել, որ երեք խմբերից որեւէ մեկը չի հաստատում այն եզրակացությունը, որ լոքդաունները զգալիորեն ազդել են COVID-19-ից մահացության վրա: Եվրոպայում եւ ԱՄՆ-ում լոքդաունները նվազեցրել են մահերի թիվն ընդամենը 0.2 տոկոսով, մինչդեռ ինքնամեկուսացման ռեժիմի ներդրումը նպաստել է մահացությունների 2.9 տոկոսով նվազմանը։
Ընդ որում, լոքդաունները հսկայական տնտեսական և սոցիալական խնդիրների են հանգեցրել, ուստի լոքդաունի քաղաքականությունը, ըստ գիտնականների, արդարացված չէ եւ պետք է մերժվի: