«Իրեն հարգող ոչ մի տղամարդ չի ների»․ Վոլոչկովայի սիրելին՝ բաժանման պատճառի մասին
Անաստաիա Վոլոչկովայի սիրելին՝ Սերգեյ Կուզնեցովը, StasrHit-ի հետ զրույցում անկեղծորեն հայտնել է, թե որն է բալետի արտիստից բաժանվելու պատճառը։
«Չեմ ցանկանում ցեխ շպրտել Անաստասիա վրա։ Առանց այն էլ նրան ամեն ինչ բավարարում է։ Միայն ցանկանում եմ ասել, որ իրեն հարգող յուրաքանչյուր տղամարդ ու հայր չի ների այն, ինչ նա արել է։ Մենք հարաբերություններ չունենք եւ չենք ունենա»,- նշել է Սերգեյը։
Նա հավելել է, որ լրատվամիջոցների եւ բալետի պարուհու երկրպագուների ուշադրությունն իրեն չի խանգարում վայելել կյանքը։
«Ես չեմ կարողանա սովորել հրապարակայնությանը։ Երկար ժամանակ ապրել եմ Ուկրաինայում եւ գլխավորել Զապորոժսկի շրջանի կուսակցություններից մեկը։ Այնպես որ, այնտեղ եւս նկարահանումներ եւ հարցազրույցներ են եղել։ Միայն թե ձեւաչափն է այլ եղել»,- եզրափակել է տղամարդը։