Կալիֆոռնիայում խանութում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով հինգ մարդ է վիրավորվել
Չորեքշաբթի երեկոյան Կալիֆոռնիայի Օրովիլ քաղաքում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով 5 մարդ է տուժել։ Այս մասին հայտարարել է քաղաքի քաղաքապետ Չակ Ռեյնոլդսը։
«Հրաձգություն AmPm-ում (փոքր խանութների ցանց). հինգ մարդ է վիրավորվել»,- գրել է Ռեյնոլդսը ֆեյսբուքյան իր էջին։
Նրա խոսքով՝ այնուհետեւ հարձակվողը գնացել է Walmart խանութ, որտեղ եւս զոհեր են գրանցվել: Նրանց թիվը չի նշվում։
Ավելի ուշ քաղաքապետը հայտնել է, որ կրակողը բերման է ենթարկվել. «Կասկածյալը ներկայումս կալանքի տակ է»։