Թուրք կուսակցապետը Հայաստանին 2 գլխավոր նախապայմաններն է հայտնել
Թուրքիայի ազգայնական «Մեծ միություն» (BBP) կուսակցության նախագահը հերթական նախապայմաններն է առաջադրել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար։
Թուրքական Haberler–ի փոխանցմամբ՝ BBP–ի նախագահ Մուսթաֆա Դեսթիջին հայտարարել է, թե Թուրքիան Հայաստանի հետ կարգավորման համար պետք է առաջադրի 2 նախապայման։ Նա պնդել է, թե Արցախը դեռեւս «ամբողջությամբ ազատագրված» չի եւ պետք է Հայաստանը այդ տարածքներն էլ հանձնի եւ հրաժարվի Հայոց ցեղասպանության ճանաչման աշխատանքներից։
Նա պնդել է, թե առանց այդ նախապայմանները կատարելու, Թուրքիան պետք է սառեցնի հարաբերությունների կարգավորման գործընթացը։