Եվրագավաթների մրցանակային հիմնադրամը կհասնի 2,7 միլիարդ եվրոյի
ՈւԵՖԱ-ի երեք եվրագավաթային մրցաշարերի մրցանակային հիմնադրամն այս տարի կաճի 11 տոկոսով եւ կհասնի 2,7 միլիարդ եվրոյի։ Այդ մասին հայտնել է ՈւԵՖԱ նախագահ Ալեքսանդր Չեֆերինը։
Չեմպիոնների լիգայի, Եվրոպայի լիգայի եւ Կոնֆերենցիաների լիգայի եկամուտներից համերաշխության հատկացումներ կարվեն նաեւ մրցաշարերին չմասնակցող ակումբներին, որոն սակայն ունեն մանկական եւ պատանեկան թիմեր եւ ներդրումներ են անում ֆուտբոլիստների կրթության եւ զարգացման ծրագրերում, հաղորդում է ՈւԵՖԱ-ի կայքը։
Եկամուտների աճն ապահովել են եվրագավաթային մրցաշարերի հանդիպումների հեռարձակման իրավունքների վաճառքը եւ հովանավորների հետ նոր պայմանագրերը։