ՄՕԿ-ը հաստատել է Լոս Անջելեսի Խաղերի նախնական ծրագիրը
Միջազգային օլիմպիական կոմիտեն հաստատել է 2028թ․ Լոս Անջելեսի ամառային Օլիմպիական խաղերի նախնական ծրագիրը՝ ընդգրկելով 28 մարզաձեւ, հաղորդում է կազմակերպության կայքը։
Ծրագրում են մնացել նաեւ սքեյթբորդինգը, սերֆինգն ու ժայռամագլցումը, որոնք առաջին անգամ ընդգրկվել էին Տոկիոյի Խաղերում։
Բռնցքամարտը, ծանրամարտը եւ ժամանակակից հնգամարտը դեռ չեն հաստատվել։ Նախապայմանը այդ մարզաձեւերի միջազգային ֆեդերացիաներում բարեփոխումների անցկացումն է, կոռուպցիոն ռիսկերի բացառումը։
Լոս Անջելեսի Խաղերի կազմկոմիտեն 2023 թվականին կարող է առաջարկել լրացուցիչ մարզաձեւեր։ Վերջնական ծրագիրը կհաստատվի 2024թ․ դեկտեմբերին։
Լոս Անջելեսն ամառային Օլիմպիական խաղեր ընդունել է նաեւ 1932-ին եւ 1984-ին։