ՀՀ ԱԳՆ. Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը դրական ազդեցություն կունենա զուգահեռ գործընթացների վրա
Չլուծված խնդիրների լուծումը, հարաբերությունների կարգավորումը դրական ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի եւ զուգահեռ ընթացող բոլոր գործընթացների վրա։ Այս մասին փետրվարի 3-ին լրագրողներին հետ զրույցում ասաց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կզսպի Ադրբեջանին Հայաստանի հետ սահմանին նոր ագրեսիաներ իրականացնելուց։
Միրզոյանը իր երեկվա հայտարարությանը, թե Ադրբեջանը խոչընդոտում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատանքը Ղարաբաղում, հավելեց, որ Հայաստանն ինտենսիվ քննարկումներ է անցկացնում ԿԽՄԿ-ի եւ այլ միջազգային կազմակերպությունների հետ։