Ադելի երկրպագուները պահանջում են վերադարձնել Լաս Վեգասում չեղարկված համերգի տոմսերի գումարները
Երկրպագուները քննադատել են բրիտանացի երգչուհի Ադելին։ Երկրպագուներն արտիստից պահանջում են վերադարձնել չեղարկված շոուի տոմսերի գումարը․ համերգը պետք է կայանար Լաս Վեգասում, հայտնում է The Independent-ը։
Համերգի սկանդալային չեղարկումից հետո բրիտանացի երգչուհին ինստագրամում ուրախալի հրապարակում է արել ու զայրացրել երկրպագուներին։ «Ողջույն, ուրախ եմ հայտնել, որ հաջորդ շաբաթ ելույթ կունենամ BRIT Awards-ում։ Բացի այդ՝ ես կհուրընկալվեմ Գրեմին (խոսքը «Գրեմ Նորթոնի շոու» հայտնի նախագծի մասին է)՝ բազմոցին զրուցելու համար, քանի դեռ քաղաքում եմ։ Անհամբեր սպասում եմ։ Օ, Ռիչը ողջունում է ձեզ»,- ասվում է Ադելի հրապարակման մեջ։
Շատ երկրպագուներ Ադելի ուրախալի տոնն անթույլատրելի են համարել։ Նրանք նշել են, որ նրա շատ երկրպագուներ Լաս Վեգասում կայանալիք համերգի համար տոմսեր էին գնել այլ քաղաքներից եւ երկրներից։ Երկրպագուներին նաեւ դուր չի եկել, որ շոուն չեղարկվել է, իսկ երգչուհին պատրաստվում է ելույթ ունենալ մրցանակաբաշխության ընթացքում։