CNN Worldwide-ի նախագահ Ջեֆ Ցուկերը հրաժարական է տվել՝ գործընկերոջ հետ սիրավեպի պատճառով
CNN Worldwide-ի նախագահ Ջեֆ Ցուկերը հրաժարական է տվել: Հրաժարականի պատճառը նրա երկարամյա սիրավեպն է իր գործընկեր Էլիսոն Հոլաստի հետ, ով CNN-ի մարքեթինգի հարցերով տնօրենն է։
Ծառայողական գրության մեջ Ցուկերը հայտնել է, որ երբ հետաքննության շրջանակներում Քրիս Կուոմոն այցելել է CNN, իրեն հարցրել են ամենամոտ գործընկերոջ հետ փոխհամաձայնեցված հարաբերությունների մասին, որի հետ աշխատել է ավելի քան 20 տարի»: «Ես խոստովանեցի, որ հարաբերությունները զարգացել են վերջին տարիներին: Ես պետք է հայտնեի հարաբերությունների սկզբում, բայց չեմ արել։ Սխալվել եմ։ Արդյունքում այսօր հեռանում եմ պաշտոնից»։
Ցուկերը գրության մեջ չի նշել գործընկերոջ անունը, սակայն խոսքը Էլիսոն Հոլաստի հետ հարաբերությունների մասին է, նա կմնա CNN-ում:
«Ես ու Ջեֆը մտերիմ ընկերներ եւ պրոֆեսիոնալ գործընկերներ ենք եղել ավելի քան 20 տարի: Վերջերս մեր հարաբերությունները փոխվել են COVID-ի ժամանակ։ Ես ափսոսում եմ, որ մենք դա ճիշտ ժամանակին չբացահայտեցինք։ Ես աներեւակայելի հպարտ եմ, որ աշխատում եմ CNN-ում եւ անհամբեր սպասում եմ շարունակելու այն հրաշալի աշխատանքը, որը մենք անում ենք ամեն օր»,- նշել է Հոլաստն իր գրության մեջ: