Կիմ Չեն Ընը երկար բացակայությունից հետո կնոջ և հորաքրոջ հետ ներկայացել է հանրության առաջ (տեսանյութ)
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը` կնոջ՝ Լի Սոլ Չժուի ուղեկցությամբ հայտնվել է Փհենյանի «Մանսուդե» թատրոնում:
Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, նրանք ներկա են գտնվել լուսնային օրացույցով նշվող Նոր տարվան նվիրված ներկայացմանը:
Գործակալության փոխանցմամբ՝ հյուսիսկորեացի առաջնորդի կինը վերջերս անհետացել էր լրագրողների և հանրության տեսադաշտից:
Նշվում է, որ ամուսիններից բացի ներկայացմանն այցելել է երկրի առաջնորդի հորաքույրը՝ Կիմ Կյոն Հին: