Կարո՞ղ է արդյոք օմիկրոն շտամը դրսևորվել թունավորման ախտանիշներով
Թունավորման ախտանիշները, ինչպիսիք են սրտխառնոցը, փսխումը, որովայնի ցավը եւ ախորժակի կորուստը, կարող են վկայել կորոնավիրուսի օմիկրոն շտամով վարակման մասին: Այս մասին հայտնում են ամերիկացի բժիշկները, հայտնում է WPMI-TV-ն։
ԱՄՆ-ից նոր գիտական աշխատության համահեղինակներից մեկը՝ Բիլ Ադմեյրը, պատմել է մի քանի հիվանդների մասին, ովքեր նկարագրել են նմանատիպ նշաններ։ Չնայած նման ախտանշանները սովորաբար բնորոշ են աղեստամոքսային տրակտի խանգարումներին, օրինակ՝ թունավորմանը, հիվանդների մոտ դրանք դրսեւորվել են կորոնավիրուսային վարակի ժամանակ։
«Օմիկրոնի դեպքում ստամոքս-աղիքային հիվանդություններ ունեցող հիվանդների մոտ հիվանդությունները սրվում են եւ ավելի շատ ախտանշաններ են հայտնվում»,- ասաց մասնագետը։
Մասնագետները խորհուրդ են տալիս մարսողական համակարգի հետ խնդիրներ ունեցող մարդկանց անպայման պաշտպանիչ դիմակ կրել, նվազագույնի հասցնել ուրիշների հետ շփումը եւ դիմել բժշկի։