Gracenote վերլուծական ընկերությունը կանխատեսել է Պեկինի ձմեռային Օլիմպիկան խաղերում Նորվեգիայի հավաքականի հաղթանակը մեդալային հարշվարկում
Gracenote վերլուծական ընկերությունը կանխատեսել է Պեկինի ձմեռային Օլիմպիկան խաղերում Նորվեգիայի հավաքականի հաղթանակը մեդալային հարշվարկում՝ 44 մեդալ (21 ոսկե, 13 արծաթե, 10 բրոնզե)։
Կանխատեսվում է, որ երկրորդ տեղում կլինի Գերմանիայի պատվիրակությունը՝ 30 մեդալ (11-11-8), երրորդ տեղում՝ Ռուսաստանը 30 մեդալով (10-12-8)։
Վերլուծաբանների կարծիքով՝ տասնյակում կլինեն նաեւ ԱՄՆ-ի, Կանադայի, Շվեյցարիայի, Նիդերլանդների, Շվեդիայի, Ֆրանսիայի եւ Ճապոնիայի հավաքականները։
Պեկինի Խաղերի բացման արարողությունը տեղի կունենա փետրվարի 4-ին։