15 տարվա փորձ ունեցող տնային տնտեսուհին դարձել է Չիլիի կանանց հարցերով փոխնախարար
Չիլիի ընտրված նախագահ Գաբրիել Բորիչը նշանակել է ապագա փոխնախարարներ, նրանցից մեկը տնային տնտեսուհի էր՝ 15 տարվա փորձով։ Այս մասին ասվում է քաղաքական գործչի հայտարարության մեջ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Բորիչը Twitter-ում հրապարակել է փոխնախարարների ցուցակը։ Նրանց թվում է կանանց եւ գենդերային արդարադատության հարցերով փոխնախարար Լուս Վիդալ Ուիրիկեոն։
«Մենք ողջունում ենք մեր գործընկեր Լուս Վիդալի՝ արհմիության նախկին ղեկավարի նշանակումը փոխնախարարի պաշտոնում», - ասվում է արհմիության թվիթթերյան հաղորդագրության մեջ։
Կնոջ համառոտ կենսագրության մեջ նշվում է, որ նա 15 տարի տնային տնտեսուհի է եղել Չիլիում տարբեր ընտանիքներում։