Հայաստանը դեռ որոշում չի կայացրել Անթալիայի համաժողովին մասնակցելու վերաբերյալ
Հայաստանը դեռ որոշում չի կայացրել Անթալիայի համաժողովին մասնակցելու վերաբերյալ։ Այս մասին փետրվարի 2-ին Ավստրիայի ԱԳՆ ղեկավար Ալեքսանդր Շալենբերգի հետ համատեղ մամուլի ասուլիսում տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանը։
Նախարարը տեղեկացրել է, որ ինքը եւ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գծով հատուկ ներկայացուցիչ Ռոբեն Ռուբինյանը ստացել են թուրքական կողմի հրավերը։ Միրզոյանի խոսքով՝ գալիք համաժողովը քննարկվել է նաեւ ավստրիացի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ։
«Առայժմ որոշում չկա։ Հարցը քննարկվում է»,- նշել է Միրզոյանը՝ ավելացնելով, որ հարցը պետք է դիտարկել ոչ երկկողմ հարաբերությունների հարթությունում, ընդհակառակը, դա կարեւոր միջազգային դիվանագիտական իրադարձություն է, որին Հայաստանը կարող է որոշել մասնակցել։ Նախարարի խոսքով՝ եթե անգամ մասնակցությունը կապվի հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ, այստեղ էլ ոչինչ չկա՝ դրական երանգներից բացի։
Իր հերթին, Ավստրիայի արտաքին գործերի նախարարը նշել է, որ Հայաստանի ներկայացուցչներին հրավիրելը լավ ժեստ էր Անկարայի կողմից։