Հրազենային վնասվածքով մահացած են գտել «Քայլող մեռյալները» սերիալի դերասանին
Հրազենային վնասվածքով մահացած են գտել դերասան Մոզես Ջ․ Մոզլին, որը խաղացել է «Քայլող մեռյալները» հայտնի սերիալում։ Նրա մենեջեր Գեյլ Թեսելն այդ մասին հայտնել է CNN-ին։
Թեսերի խոսքով՝ դերասանի մարմինը հայտնաբերվել է նրա մեքենայում Աթոքբրիջում՝ Ջորջիա նահանգ։ Անհետ կորած դերասանի գտնվելու վայրը պարզելու համար նրա ընտանիքը կապ է հաստատել «OnStar» ավտոմոբիլային ընկերության հետ, որը կարողացել է հետեւել մեքենային։
«Մենք վշտացած ենք նրա մահվան պատճառով, եւ նա առհավետ կմնա մեր սրտերում, եւ մենք շատ կզգանք նրա կարիքը։ Նա հիանալի մարդ էր եւ անսահման տաղանդավոր դերասան։ Իրականում բառեր չկան՝ արտահայտելու Մոզեսի ողբերագական կորուստը»,- CNN-ին հայտնել է Թեսելը։
Մոզլին «Քայլող մեռյալները» սերիալում խաղացել է 2012-2015թթ․։ Նա մարմնավորել է զոմբիներից մեկի կերպարը։ Բացի այդ՝ դերասանը նկարահանվել է «Քաղցած խաղեր․ եւ բռնկվում է կրակը», «Հարավի թագուհին» ֆիլմերում եւ «Պահապանները» սերիալում։