Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 3956 նոր դեպք. Մահացել է 4 քաղաքացի
Հայաստանում փետրվարի 2-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 3956 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 374878 դեպքի: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2744536 վերջին մեկ օրում` 9658 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 23923 պացիենտ: Մեկ օրում նվազել է 1327-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 341355 անձ` վերջին մեկ օրում 5257 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 քաղաքացի, մահացածների թիվը 8060 է: