Tesla Inc-ն ԱՄՆ-ում հետ կկանչի ավելի քան 53 հազար ավտոմեքենա
Tesla Inc-ն ԱՄՆ-ում հետ կկանչի 53 822 ավտոմեքենա ՝ Full Self-Driving (Beta) ծրագրային ապահովմամբ, որը կարող է թույլ տալ որոշ մոդելների կատարել «սահող կանգառներ» եւ լիովին կանգ չառնել անվտանգությանը սպառնալիք ներկայացնող որոշ խաչմերուկներում:
Ճանապարհային երթեւեկության անվտանգության ազգային վարչությունը (NHTSA) հայտարարել է, որ հետկանչը տարածվում է Model S եւ Model X 2016-2022 թվականների, Model 3 2017-2022 թվականների եւ Model Y 2020-2022 թվականների որոշ ավտոմեքենաների վրա։
NHTSA-ն հայտարարել է, որ գործառույթը, որը հայտնի է նաեւ որպես FSD-ի բետա տարբերակ, կարող է թույլ տալ տրանսպորտային միջոցներին անցնել խաչմերուկն առանց նախնական կանգառի:
NHTSA-ի խոսքով ՝ Tesla-ն կկատարի ծրագրային ապահովման անլար թարմացում, որը կջնջի «սահող կանգառի» գործառույթը: