Աղջիկը շշով նամակ է նետել ծով և 25 տարի անց պատասխան ստացել
Ավստրալիայի բնակչուհին ապշած է եղել այն բանից հետո, երբ ստացել է շշում տեղադրված նամակի պատասխանը, որը նա ծով է նետել 25 տարի առաջ՝ 8 տարեկան հասակում, հաղորդում է The Mirror-ը:
1996 թվականին ութամյա Ջոաննա Բուչանը, որն այն ժամանակ ապրում էր Շոտլանդիայի Աբերդինշիր շրջանի Պիտերհեդ քաղաքում, նամակ էր գրել, տեղադրել էր այն «Սփրայթի» շշի մեջ եւ ծովը նետել իր տնից ոչ հեռու։ Աղջիկն ուղերձ է հղել դպրոցական ծրագրի շրջանակներում։ Դրանում նա գրել է իր նախասիրությունների մասին և հիշատակել տղաների հանդեպ իր ատելությունը։
«Սիրելի՜ գտնող,
Իմ անունն է Ջոաննա Բուչան: Ես ութ ու կես տարեկան եմ ։ Ես հավաքում հարյրանոցներ եւ սիրում եմ պլյուշե արջուկներ։ Ես Դուգալ անունով շուն ունեմ։ Նրա ծննդյան օրը մարտի 29-ն է, եւ նա կդառնա 15 տարեկան, այնպես որ շների տոմարով նա կլինի հարյուր անց տարեկան։ Մենք ունենք բավականին մեծ տուն, եւ ես ունեմ լավագույն-լավագույն-լավագույն ընկերուհի։ Ես սիրում եմ հավաքել գրասենյակային պլաստիլին, իսկ իմ մայրն ատում է այն։ Մեր դպրոցական նախագիծը փոստի մասին է, իսկ հաջորդ տարի լինելու է «Շարլոտայի սարդոստայնը» նովելի հիման վրա ։ Դա գիրք է։ Ես նաեւ սիրում եմ քաղցրավենիք։ Ի դեպ, ես ատում եմ տղաներին»։
Այդ ընթացքում ուղերձը հաղթահարել է 1200 կմ։ Այն հայտնվել է Նորվեգիայի Գոսվեր անմարդաբնակ կղզում։ Ափին նամակը վերցրել է Ելենա Անդրեասեն Հագան: Կինը հայտնաբերել է Բուչանին Facebook-ում եւ հայտնել իր գտածոյի մասին։
Ուղարկողը, որն արդեն 34 տարեկան է, այժմ բնակվում է Ավստրալիայում։
«Սկզբում ես չհիշեցի, որ շշով նամակ եմ ուղարկել, բայց հետո ես մի աղոտ հիշողություն ունեցա այն նախագծի մասին, որը մենք անում էինք դպրոցում։ Այն շատ անկայուն էր, բայց երբ ես տեսա նամակը, ես անմիջապես ճանաչեցի իմ ձեռագիրը, հաստատ ոչ այնքան կոկիկ, որքան հիմա: Քիչ էր մնում մահանայի ծիծաղից, երբ կարդացի այն, հատկապես տղաների հանդեպ ատելության մասին եզրափակիչ մասը», — պատմել է նա։
Բուչանը հավելել է, որ մանուկ հասակում իրեն դուր էր գալիս տնային առաջադրանքներ կատարելու փոխարեն փոքրիկ կենդանիներ կերտել գրասենյակային պլաստիլինից, ուստի նրա մայրը չէր խրախուսում այդ մոլուցքը: Կնոջը զարմացրել է, որ նամակն այդքան երկար է մնացել ծովային ջրում եւ պահպանվել։
«Այն ժամանակվա իմ ուսուցիչը կապվեց ինձ հետ եւ նույնպես հիացած էր գտածոյով», — հավելել է Բուչանը: