Ամերիկացի ուսանողները դրոն են ստեղծել դա Վինչիի էսքիզների հիման վրա
Ամերիկացի ինժեներներն օգտագործել են Լեոնարդո դա Վինչիի էսքիզները՝ անօդաչու սարք ստեղծելու համար, հայտնում է Cnet-ը։
Սարքը ստեղծվել է Քոլեջ Պարկում Մերիլենդի համալսարանի ինժեներ ուսանողների կողմից:
Լեոնարդո դա Վինչին 15-րդ դարում արքիմեդյան պտուտակների կիրառմամբ ինքնաթիռի կոնցեպտ էր առաջարկել։ Archimedean պտուտակը մշակվել էր հին ժամանակներում ջուրը տեղափոխելու համար, իսկ օդի շարժման համար, ըստ ժամանակակից դիզայներների, բոլորովին այլ ձեւի պտուտակ է անհրաժեշտ:
Այնուամենայնիվ, համալսարանի ուսանողները հենց հին էսքիզներն են օգտագործել՝ թռնող Crimson Spin անօդաչու թռչող սարքի ստեղծման ամար: «Ես շատ զարմացա, որ այն աշխատեց»,- ասել է Օսթին Պրետը, ով այս դրոնի օգնությամբ պաշտպանել է իր մագիստրոսական թեզը:
Դրոնն ի վիճակի է թռնել եւ շարժվել, մինչդեռ արտասովոր պտուտակներն դրոնների համար ոչ բնորոշ աղմուկ են առաջացնում։
Պրետեն այլեւս չի աշխատի այս ապարատի վրա, քանի որ նրան արդեն պաշտոն է առաջարկվել արտադրող ընկերություններից մեկում։ Այնուամենայնիվ, նա հույս ունի, որ մեկ ուրիշը կկարողանա օպտիմիզացնել սարքը եւ դրա հիման վրա ավելի խոշորը ստեղծել՝ նախատեսված ուղեւորների թռիչքի համար: