Պետական հեղաշրջման փորձ Գվինեա-Բիսաուում․ կան տուժածներ
Զինվորականները մտել են Գվինեա-Բիսաուի կառավարության պալատ, հայտնում է պորտուգալական Lusa գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրին:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին երկրի մայրաքաղաք Բիսաուում հրաձգության մասին այն շենքի մոտ, որտեղ տեղի էր ունենում նախարարների խորհրդի արտահերթ նիստը՝ նախագահի և վարչապետի մասնակցությամբ:
«Ժամը 17.20-ին (20.20-ին) զինվորականները մտել են պալատ և կառավարության անդամներին հրամայել են լքել շենքը»,- հայտնել է աղբյուրը:
Աղբյուրի խոսքով ՝ այնտեղ մնացել են միայն զինվորականները, նախագահ Ումար Սիսոկոյի և վարչապետ Նունո Նաբիամիի գտնվելու վայրը հայտնի չէ:
Գվինեա Բիսաուում պետական հեղաշրջման փորձի հետևանքով առնվազն չորս մարդ է վիրավորվել, հաղորդում է պորտուգալական Lusa գործակալությունը՝ վկայակոչելով Բիսաու մայրաքաղաքի հիվանդանոցում իր աղբյուրին: