Ռուսաստանը պնդելու է անկեղծ խոսակցության և բացատրությունների վրա, թե ինչու Արևմուտքը չի ուզում կատարել իր պարտականությունները. Լավրով
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը իր ամերիկացի գործընկերոջ հետ հեռախոսազրույցից հետո հայտարարել է, որ Միացյալ Նահանգները բացասաբար է արձագանքել Եվրոպայում «անվտանգության անբաժանելիության» վերաբերյալ իր պարտավորությունները կատարելու Ռուսաստանի պահանջին:
Լավրովը նաև հավելել է, որ այդուհանդերձ, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը համաձայնել է, որ «անվտանգության անբաժանելիության» հարցի շուրջ Ռուսաստանի հետ խոսելու բան կա:
Արտգործնախարարի խոսքով՝ Միացյալ Նահանգները անվտանգության երաշխիքների առնչությամբ գերադասում է կենտրոնանալ կարևոր, բայց, այդուհանդերձ, երկրորդական հարցերի վրա:
«Ռուսաստանը պնդելու է անկեղծ խոսակցության և անկեղծ բացատրությունների վրա, թե ինչու Արևմուտքը չի ուզում կատարել իր պարտականությունները», - հավելել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը: