Նոայի նախկին ֆուտբոլիստը թիմ է վերադարձել
Մոլդովացի 27-ամյա ֆուտբոլիստ Դանու Սպատառուն վերադարձել է «Նոա»։ Այս մասին տեղեկացրել է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը՝ հումորային մեկնաբանություն տալով ֆուտբոլիստի վերադարձին։
«Ուրախ ենք տեղեկացնել, որ «Նոա»-ն Մաքսիմ Մայրովիչից հետո «Արի տուն» ծրագրի միջոցով վերադարձրել է նաև 27-ամյա Դանու Սպետառուին:
Նախքան տուն գալը, նա հանդես է եկել «Արարատ-Արմենիա»-ի կազմում:
Բարի վերադարձ «Նոա» ընտանիք»,- ասված է ակումբի հաղորդագրության մեջ։