Պուտին-Օրբան հանդիպումը տևել է շուրջ 5 ժամ
Կրեմլում ավարտվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հանդիպումը, բանակցությունները տևել են մոտ հինգ ժամ։
Ղեկավարները համատեղ մամուլի ասուլիս են տվել, որին ներկա են եղել երկու երկրների լրագրողները։
Բանակցությունները սկսվել են թարգմանիչների ներկայությամբ։ Այնուհետև հանդիպումը շարունակվել է աշխատանքային ճաշի ձևաչափով։
Ռուսաստանի ղեկավարը, մասնավորապես, ասել է, որ ուրախ կլինի Հունգարիայի վարչապետին տեղեկացնել Ռուսաստանի Դաշնության անվտանգության երաշխիքների վերաբերյալ բանակցությունների մասին, որոնք Մոսկվան վարում է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ։ Օրբանն իր այցը Ռուսաստանի Դաշնություն, ի թիվս այլ բաների, անվանել է «խաղաղության առաքելություն» և ասել, որ ԵՄ երկրների ղեկավարներից ոչ մեկը պատերազմ չի ցանկանում։
Բացի այդ, ՌԴ նախագահը և Հունգարիայի վարչապետը նշել են, որ նախատեսում են քննարկել երկկողմ տնտեսական և էներգետիկ համագործակցության զարգացումը, համատեղ ջանքերը կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարում (ներառյալ Հունգարիայում ռուսական պատվաստանյութի արտադրությունը) և այլ թեմաներ։