Ճերմակ փուչիկներ Եռաբլուրի երկնքում. պատերազմում զոհված Հայկ Դերիկլյանը կդառնար 20 տարեկան
44-օրյա պատերազմում զոհված Հայկ Դերիկլյանը կդառնար 20 տարեկան։ Հայկի ծննդյան օրը հարազատները, ընկերները «Եռաբլուր» զինվորական պանթեոնում էին։ Նրանք ի հիշատակ Հայկ Դերիկլյանի՝ ճերմակ փուչիկներ են բաց թողել Եռաբլուրում։
Հայկ Դերիկլյանը ծնվել է 2002 թվականին Երեւանում։ 2012 թվականից եղել է Հայ մարմնակրթական ընդհանուր միության անդամ։ 2020 թվականի հունիսին զորակոչվել է բանակ՝ ծառայության անցնելով Ջրականում։ Լինելով երկու ամսվա զինծառայող՝ պատերազմի առաջին օրից մասնակցել է արցախյան թեժ մարտերին։ Զոհվել է հոկտեմբերի 9-ին Հադրութում՝ հանուն հայրենիքի։