Քանդակագործ Արմեն Սամվելյանը ներկայացրել է Հիսուսի արձանի իր նախագիծը. Ծառուկյանը տեսանյութ է տարածել
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարած Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման նախագծի շուրջ հետաքրքիր առաջարկներ են ներկայացվել՝ նոր լուծումներով:
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Facebook-ի իր էջում տեսանյութ է տարածել, որտեղ ներկայացված է տարբերակներից մեկը, որի հեղինակը քանդակագործ Արմեն Սամվելյանն է:
ԲՀԿ առաջնորդի ցանկությամբ՝ կոթողը պետք է լինի խորհրդանշական բարձրության. միայն քանդակը 33 մետր, իսկ Սամվելյանի առաջարկով դա կարող է ավելին լինել։
«Առաջարկը պետք է բոլորի կողմից ընդունելի լինի, շատ առաջարկներ են եղել, փետրվարի 20-ին բոլորը կներկայացնեն իրենց գործերը, կնայենք, կընդունենք ամենալավը, ամենահզորը», - նշել է Գագիկ Ծառուկյանը։
Մանրամասները տեսանյութում: