Կուբայում ռեկորդային ցուրտ եղանակ է գրանցվել
Երկուշաբթի գիշերը Կուբայի մի շարք շրջաններում ջերմաստիճանն ընկել է մինչեւ վերջին 40 տարվա հունվարյան ցուցանիշի ռեկորդային ցածր մակարդակ, գրում է Granma թերթը։
Պլյուս 10-ից ցածր ջերմաստիճան է գրանցվել կղզու 33 օդերեւութաբանական կայաններում, իսկ ութում՝ պլյուս հինգից ցածր: Հավանայից 54 կմ հեռավորության վրա գտնվող Bainoa կայարանում օդերեւութաբանները զրոյից բարձր 2.8 աստիճան ջերմաստիճան են գրանցել։ Դա Կուբայում ամենացածր հունվարյան ցուցանիշն է 1981 թվականից ի վեր:
Կուբայի Օդերեւութաբանության ազգային ինստիտուտի մասնագետները նշում են, որ ջերմաստիճանի այս անկման պատճառը հանգստյան օրերին օդային զանգվածների տեղաշարժն է Արկտիկայից։