Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ նախկին փոխվարչապետ, ներկայումս «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գեւորգյանի գործով դատական նիստը։
Հիշեցնենք, որ նախորդ նիստը հետաձգվել էր, քանի որ երկրորդ նախագահի ընտանիքում կորոնավիրուսով վարակման դեպք էր գրանցվել։
Ավելի վաղ դատավոր Աննա Դանիբեկյանը մերժել է Արմեն Գեւորգյանի փաստաբանների երկու միջնորդությունները՝ պատգամավորական անձեռնմխելիության հարցով։ Ավելի վաղ դատարանը մերժել է ԵԽԽՎ նստաշրջանին Գեւորգյանի մասնակցության միջնորդության մասին թույլտվությունը։ Դատավորը համարել է, որ բավարար կլինի նստաշրջանին Գեւորգյանի հեռակա մասնակցությունը։ Միաժամանակ, դատարանը նիստը նշանակել է հունվարի 25-ին՝ ԵԽԽՎ նստաշրջանի օրը՝ այդպիսով Գեւորգյանին զրկելով հեռակա մասնակցության հնարավորությունից։