Ադրբեջանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ հաստատել է այսպես կոչված «Շուշիի հռչակագիրը»
Ադրբեջանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ հաստատել է այսպես կոչված «Շուշիի հռչակագիրը»։
Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, այսօր Միլի Մեջլիսի լիագումար նիստում քննարկման է ներկայացվել «Ադրբեջանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ դաշնակցային հարաբերությունների մասին Շուշիի հռչակագիրը հաստատելու մասին» օրենքի նախագիծը։ Քննարկումից հետո նախագիծը դրվել է քվեարկության եւ ընդունվել առաջին ընթերցմամբ։
Շուշիի հռչակագիրը ստորագրվել է 2021 թվականի հունիսի 15-ին օկուպացված հայկական Շուշի քաղաքում Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիեւի եւ Ռեջեփ Էրդողանի կողմից։