Պավել Պրիլուչնին իրեն ծեծի ենթարկած տղամարդուց 4,5 միլիոն ռուբլի է պահանջում
Ռուս դերասան Պավել Պրիլուչնին դատական հայց է ներկայացրել «Завод» ակումբի սեփականատեր Վլադիմիր Սեմյոնովի դեմ։ Դերասանը գրեթե 4,5 միլիոն ռուբլու չափով փոխհատուցում է պահանջում, հայտնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով Լենինգրադի շրջանային դատարանի մամուլի ծառայությանը։
«Պրիլուչնիի փաստաբանի կողմից քաղաքացիական հայցը ներկայացվել է քաղաքացի Սեմյոնովի դեմ։ Բարոյական եւ նյութական վնասի փոխհատուցման արժեքը գնահատվել է 4 միլիոն 438 հազար ռուբլի։ Սեմյոնովի դեմ նյութական վնասի փոխհատուցման պահանջ է ներկայացվել նաեւ «А1 Студио» ՍՊԸ-ի կողմից, որը գնահատվում է 1,1 միլիոն ռուբլի»,- հայտնել են դատարանից։
Միջադեպը տեղի է ունեցել 2020թ․-ին Կալինինգրադում։ Արտիստը վիճել էր «Завод» ակումբի սեփականատիրոջ հետ եւ դեմքի վնասվածք ստացել։ Վլադիմիր Սեմյոնովի դեմ քրեական գործ է հարուցվել։ 2022թ․-ի հունվարին սկսել է դատական գործընթացը։