Էկվադորում հեղեղման պատճառով զոհվել է 11 մարդ
11 մարդ զոհվել է այն պատճառով, որ ուժեղ անձրեւից առաջացած հեղեղման պատճառով փակվել էր ճանապարհը Էկվադորի մայրաքաղաք Կիտոյում, տեղեկացնում է Վտանգների եւ արտակարգ իրավիճակների կառավարման ազգային ծառայությունը, փոխանցում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
«Զոհերի թիվը հասել է 11-ի»,- ասվում է գերատեսչության Twitter-ի էջում։
Քաղաքի իշխանությունները տեղեկացրել են նաեւ 32 տուժածի մասին։ Քաղաքում գրանցվել է տեղումների ռեկորդային մակարդակ 2003 թվականից ի վեր։