25 հղիություն և 3 ծնունդ. Արցախում անպտղության հաղթահարման ծրագիրը հաջողությամբ է իրականացվել
Արցախի Հանրապետության կառավարության ուշադրության կենտրոնում է ծնելիության խթանումը. հաջողությամբ իրականացվում են անպտղության հաղթահարման ծրագրով նախատեսված աշխատանքները, այս մասին հայտարարել է Արցախի առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը:
2021 թվականին արտամարմնային բեղմնավորման ուղեգրված 88 զույգերից բեղմնավորում է իրականացվել 33-ի մոտ. գրանցվել են 25 հղիություն ու 3 ծնունդ. ծնվածները տղաներ են:
Արցախի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսված առողջապահության բնագավառի ծախսերը կազմել են 12․537․6 մլն դրամ՝ 2020 թվականի 7․843․9 մլն դրամի փոխարեն, որը ԱՀ պետական բյուջեում կազմում է 5,1%:
Արցախի առողջապահության համակարգի 2021թ. կատարողականը կազմել է 8․558․6 մլն․ դրամ: Բյուջեն կատարվել է 68․3%-ով: