CDC-ն նախազգուշացրել է չմեկնել Մեքսիկա, Բրազիլիա եւ Սինգապուր՝ COVID-19-ով վարակման դեպքերի աճի պատճառով
ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնը (CDC) երկուշաբթի խորհուրդ է տվել չուղեւորվել եւս 12 երկիր՝ կորոնավիրուսային վարակի բարձր մակարդակի պատճառով, այդ թվում՝ Մեքսիկա, Բրազիլիա, Սինգապուր, Էկվադոր, Կոսովո, Ֆիլիպիններ եւ Պարագվայ, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։
Այս պահին CDC-ն մոտ 130 երկիր եւ տարածք է դասակարգվել է «Ռիսկի չորրորդ մակարդակում», ինչը նշանակում է, որ այնտեղ ճանապարհորդելիս կորոնավիրուսով վարակման հավանականությունը չափազանց մեծ է։ Դրանց թվում են նաեւ Ռուսաստանը եւ Ուկրաինան։ Երկուշաբթի Անգուիլան, Ֆրանսիական Գվիանան, Մոլդովան եւ Սենթ Վինսենթն ու Գրենադինները նույնպես դասվել են «չորրորդ ռիսկի մակարդակի» պետությունների եւ տարածքների շարքին։
ԱՄՆ Պետդեպարտամենտը, CDC-ի համաձայն, թարմացրել է իր առաջարկությունները արտասահման մեկնող ամերիկացիների համար եւ կոչ է արել զերծ մնալ Մեքսիկա եւ այլ երկրներ մեկնելուց։
Դեկտեմբերի կեսերից ԱՄՆ կառավարությունը, վկայակոչելով օմիկրոն կորոնավիրուսային շտամի տարածումը, ճանապարհորդություններից խուսափելու վայրերի ցանկում ավելացրել է ավելի քան 60 երկիր եւ տարածք:
Միեւնույն ժամանակ, օմիկրոն շտամի պատճառով ավելի վաղ սահմանված վերացվել էին ճանապարհորդության սահմանափակումները դեպի հարավաֆրիկյան ութ երկիր, մասնավորապես՝ Հարավային Աֆրիկա: