Բլոգերները պատրաստել են փայտիկի վրա աշխարհի ամենամեծ տորթը
Սննդի բլոգերներ Նիկ ԴիՋովաննին (ԱՄՆ) եւ Լին Դեւիսը (Ճապոնիա) պատրաստել են աշխարհի ամենամեծ քեյփոփսը։ Գինեսի ռեկորդների գրքի կայքում նշվում է, որ փայտիկի վրա տորթի քաշը կազմել է ավելի քան 44 կիլոգրամ։
Հայտնի tiktoker-ները հանդիպել են ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Քեմբրիջ քաղաքում՝ միավորելու ուժերը հսկայական աղանդեր պատրաստելու համար, հայտնում է mir24.tv-ն։
Քեյփոփսի քաշը 44,24 կիլոգրամ է, շրջագիծը՝ 128,9 սանտիմետր, փայտիկի երկարությունը՝ 82,82 սանտիմետր։
Համաշխարհային ռեկորդը սահմանելուց հետո բլոգերները դեսերտը բաժանել են ընկերներին եւ հարազատներին, բուժաշխատողներին եւ սպորտային թիմին, ինչպես նաեւ որոշ մասը պահել են սառնարանում: