Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Մակրոնի հետ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Շարունակվել է կարծիքների փոխանակումը Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի և Ռուսաստանի Դաշնությանը անվտանգության երկարաժամկետ, իրավաբանորեն ամրագրված երաշխիքների տրամադրման հետ կապված հարցերի շուրջ: Վլադիմիր Պուտինը ևս մեկ անգամ մանրամասն ներկայացրել է այդ խնդիրների վերաբերյալ սկզբունքային մոտեցումները», – ասված է հաղորդագրության մեջ:
Բացի այդ, առաջնորդները պայմանավորվել են հեռախոսով հետագա շփումների, ինչպես նաև հնարավոր անձնական հանդիպման մշակման մասին: