Բալին այս շաբաթվա վերջից բոլոր երկրներից զբոսաշրջիկներ կսկսի ընդունել
Ինդոնեզիայի Բալի առողջարանային կղզին այս շաբաթվա վերջից բոլոր երկրներից զբոսաշրջիկներ կսկսի ընդունել, հայտնել են պաշտոնյաները, հաղորդում է Reuters-ը։
Թեեւ Բալին հոկտեմբերի կեսերին պաշտոնապես բացվել էր Չինաստանից, Նոր Զելանդիայից եւ Ճապոնիայից այցելուների համար, այդ ժամանակվանից ուղիղ չվերթներ չեն եղել, ճեպազրույցում ասել է զբոսաշրջության նախարար Սանդիագա Ունոն:
Վերաբացումը հետեւել է Թաիլանդի եւ Ֆիլիպինների նմանատիպ հայտարարություններին, որոնք դեկտեմբերին հրաժարվել են կարանտինի դադարեցումից՝ «օմիկրոն» տարբերակի դեմ պատվաստանյութի արդյունավետության վերաբերյալ նախնական անորոշության պատճառով:
Որոշումը կայացել է՝ չնայած այս ամիս Ինդոնեզիայում COVID-19-ի դեպքերի կայուն աճին, թեեւ անցյալ տարվա երկրորդ կեսին բռնկումները հաջողվել էր վերահսկողության տակ առնել: Առողջապահական մարմիններն այս աճը «օմիկրոնին» են վերագրում:
Singapore Airlines-ը հայտարարել է, որ փետրվարի 16-ից կվերսկսի Սինգապուրից դեպի Բալի թռիչքները:
Ավագ նախարար Լուհութ Փանջայտանն ասել է, որ փետրվարի 4-ից օտարերկրյա այցելուները, ովքեր պատվաստվել են COVID-19-ի դեմ, 5-7 օր կարանտինի մեջ կմնան: