Էրդողանը հնարավոր է համարել նախարարների կաբինետում հետագա վերադասավորումների հնարավորությունը
Էրդողանը հնարավոր է համարել նախարարների կաբինետում անհրաժեշտության դեպքում հետագա վերադասավորումների հնարավորությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Նախարարների կաբինետում վերադասավորումները սովորական բան են, սա էստաֆետային մրցավազք է։ Մենք կարող ենք այլ փոփոխություններ կատարել, որպեսզի հասնենք մեր նպատակներին մինչեւ 2023 թվականը»,- կառավարության նիստից հետո ժողովրդին ուղղված ուղերձում ասել է Թուրքիայի ղեկավարը։
Հունվարի 29-ին Թուրքիայի արդարադատության նախարար Աբդուլհամիդ Գյուլը հրաժարական է տվել, նրան փոխարինել է Բեքիր Բոզդաղը, որն այս պաշտոնը արդեն զբաղեցրել է 2015-2017 թվականներին։
Էրդողանը հիշեցրել է, որ «կառավարման համակարգը [խորհրդարանականից նախագահականի] փոխելուց հետո նախարարների առաջին կաբինետը ձեւավորվել է 2018 թվականին», որից հետո վեց նախարարներ են փոխվել։