Նյու Յորքում մահացած են գտել «Միսս ԱՄՆ 2019» մրցույթի հաղթողին
«Միսս ԱՄՆ 2019» գեղեցկության մրցույթի 30-ամյա հաղթող, փաստաբան Չելսի Քրիստի դին հայտնաբերվել է կիրակի առավոտյան Նյու Յորքի 60 հարկանի երկնաքերի մոտ։ Այս մասին հայտնում է New York Post-ը։ Աղբյուրների համաձայն՝ կինը ինքնասպան է եղել։
Մահացածի ընտանիքը մամուլի հայտարարության մեջ նշել է, որ խորապես վշտացած է Չելսիի մահից։
«Չելսին խորհրդանշում էր սեր և ամբողջ կյանքը ծառայեց ուրիշներին՝ լինելով փաստաբան և սոցիալական արդարության ջատագով»,- նշվում է նրա ընտանիքի հայտարարության մեջ:
Նա գրություն է թողել՝ ասելով, որ ցանկանում է ամեն ինչ թողնել իր մորը, որը նախկինում ևս մասնակցել է գեղեցկության մրցույթի և 2002-ին դարձել «Միսս Հյուսիսային Կարոլինա»: