«Արտավազդ» թատերական մրցանակաբաշխությունը՝ մարտի 27-ին․ մրցանակներ կհանձնվեն 16 անվանակարգում
Հայաստանի թատերական գործիչների միությունը մարտի 27-ին՝ ժամը 19:00-ին, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կանցկացնի «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունը` նվիրված Գ. Սունդուկյանի անվան Ազգային ակադեմիական թատրոնի 100-ամյակին:
Միությունը հայտնում է, որ մրցանակներ կհանձնվեն 16 անվանակարգերում: Մրցանակաբաշխության փորձագետների կազմը կհաստատվի ՀԹԳՄ նախագահության առաջիկա նիստում եւ կհրապարակվի լրացուցիչ: Մրցանակաբաշխությունը կցուցադրվի «Առաջին ալիքի» ուղիղ եթերում։
«Առաջարկներն ընդունվում են ս/թ փետրվարի 1-ից 10-ը: Հայտերը կարող եք ուղարկել [email protected] հասցեին»,- հայտնում է միությունը։