Զինված տղամարդը հարձակվել է Իրանի ԻՀՊԿ հետախուզական վարչության շենքի վրա
Անհայտ անձը զինված հարձակում է գործել Սարվան քաղաքում Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հետախուզական վարչության շենքի վրա, հայտնում է Tasnim գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ մի քանի կրակոց է արձակվել պահակախմբի ուղղությամբ, սակայն պատասխան գործողությունների արդյունքում հարձակվողը ոչնչացվել է։
Փոխհրաձգության հետեւանքով պատահական անցորդ է վիրավորվել։