Մոսկվայում սպանել են «Միսս Կուզբաս 2010»-ին
Մոսկվայում սպանվել է «Միսս Կուզբաս 2010» Քսենիա Սապոժկովան, հայտնում է 112-ը։ Սպանության կասկածանքով ձերբակալվել է նրա ամուսինը՝ մոսկովյան մետրոյի բաժնի վարիչի տեղակալ Ալեքսանդր Պոպովը։
Հունվարի 11-ին տղամարդը ոստիկանությունում հայտարարել է կնոջ անհետացման մասին։ Նրա խոսքով՝ կինը Դուբայ է մեկնել, սակայն դադարել է պատասխանել հաղորդագրություններին։
Սակայն քննիչները պարզել են, որ Սապոժկովան անհետացման օրվանից երկրի սահմանը չի հատել։ Ավելի ուշ Պոպովը խոստովանել է, որ սպանել է կնոջը, մասնատել նրա մարմինն ու նետել Դեսնա գետը։
Ամիսներ շարունակ կասկածյալը սոցիալական ցանցերը վարել է կնոջ անունից, պատասխանել նրա ընկերներին ու հարազատների հաղորդագրություններին, որոնք, թեեւ նկատել են Քսենիա շփման ոճի փոփոխությունը, տագնապ չեն բարձրացրել։ 30-ամյա Սապոժկովայի մարմինը մինչ այժմ չի հայտնաբերվել։
Մեղադրալը երկու ամսով կալանավորվել է։