Էրդողանը կարող է փոխել ԱԳ նախարարին
Թուրքական Zaman–ի նախկին լրագրող Ֆեհմի Քորուն կարծիք է հայտնել, որ հնարավոր է Էրդողանը փոխի ԱԳ նախարարին։
Ֆեհմի Քորուն իր անձնական բլոգում գրել է, որ ամեն ինչում ընտրությունների հաշվարկով առաջ շարժվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը , հնարավոր է, որ ընտրություններին ընդառաջ նախարարների փոփոխությունների գնա։
Ըստ թուրք լրագրողի՝ հաշվի առնելով արտաքին քաղաքական իրողությունները, հնարավոր է ընտրություններով պայմանավորված, Էրդողանը փոխի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուին։