Տարբերվո՞ւմ է արդյոք թոքաբորբի ծանրության աստիճանը օմիկրոնի եւ դելտայի դեպքում
Կորոնավիրուսի օմիկրոն շտամն ավելի թեթեւ թոքաբորբ է առաջացնում, քան դելտա շտամը։ Այսպիսի եզրակացության են եկել Տոկիոյի համալսարանին կից գիտական բժշկության հետազոտական կենտրոնի մասնագետները։
Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, հետազոտողները պարզել են, որ օմիկրոն շտամով վարակված գերմանամկների մոտ նկատվել է թոքերի ախտահարման ավելի ցածր աստիճան, քան դելտա շտամով վարակվածների մոտ։
Ճապոնացի մասնագետները նկատել են նաեւ, որ կրծողների մոտ գրանցվել են մահվան դեպքեր անգամ կորոնավիրուսի օմիկրոն շտամով վարակվելու դեպքում։ Այս առնչությամբ նրանք կոչ են արել զգուշություն ցուցաբերել եւ հիշեցրել են, որ տարեց եւ քրոնիկական հիվանդություններ ունեցող մարդիկ, միեւնույն է, բարձր ռիսկի խմբում են։