Մահացել է «Դոկտոր Հաուս» և «Շտապօգնություն» սերիալների դերասանը
81 տարեկանում մահացել է ամերիկացի դերասան Հովարդ Հեսեմանը, հայտնում է Hollywood Reporter-ը։
Դերասանի կնոջ՝ Քերոլայն Դուքրոքի խոսքով՝ Հեղեմանը կյանքից հեռացել է հաստ աղիքի վիրահատությունից հետո առաջ եկած բարդութունների պատճառով։ Վիրահատական միջամտությունը կատարվել է 2021թ․-ի ամռանը։
Հեսեմանը հայտնի էր «Դոկտոր Հաուս» եւ «Շտապօգնություն» սերիալներում, ինչպես նաեւ «Ոստիկանական ակադեմիա 2․ նրանց առաջին հանձնարարությունը» կատակերգությունում կատարած դերով, որում նա մարմնավորել է կապիտան Փիթ Լեսարդի կերպարը։ Դերասանը 1980-ականներին երկու անգամ առաջադրվել է «Էմմի» մրցանակի «Ռադիո Ցինցինատի» սերիալում կատարած դերի համար։