ՄԱԿ. թալիբները սպանել են նախկին ռեժիմի ավելի քան 100 աջակիցների
«Թալիբանը» եւ շարժման հետ կապ ունեցող անձինք սպանել են տասնյակ նախկին պաշտոնյաների, անվտանգության ուժերի անդամների եւ մարդկանց, որոնք աշխատել են միջազգային ռազմական կոնտինգենտի հետ երկրից օտարերկրյա զորքերի դուրսբերումից հետո։ Այս մասին ասվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշի զեկույցում:
Ընդ որում, փաստաթղթում նշված սպանությունների կոնկրետ ապացույցներ չկան։
«Աֆղանստանում ՄԱԿ-ի աջակցության առաքելությունը (UNAMA) շարունակում է ստանալ արժանահավատ հաղորդումներ սպանությունների, բռնի առեւանգումների եւ այլ չարաշահումների մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Փաստաթղթում նշվում է, որ օգոստոսի 15-ից ի վեր UNAMA-ն հաղորդումներ է ստացել ավելի քան 100 նման սպանությունների մասին:
Նշվում է նաեւ, որ «այս սպանությունների ավելի քան երկու երրորդը եղել են արտադատական մահապատիժներ փաստացի իշխանությունների կամ նրանց հետ առնչվող անձանց կողմից»: UNAMA-ն նաեւ ստացել է զեկույցներ առնվազն 50 մարդու արտադատական մահապատիժների մասին, ովքեր կասկածվում են ԻՊ-ի հետ կապ ունենալու մեջ, նշվում է զեկույցում։