Արփի Գաբրիելյանը՝ որդու հետ
Երգչուհի, դերասանուհի Արփի Գաբրիելյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։
Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում Արփին պատկերված է իր ու Միհրան Ծառուկյանի որդու հետ․ զույգը փոքրիկին տվել է Ռոբերտ անունը։ Սեւ-սպիտակ լուսանկարում Արփին ջերմ համբուրում է փոքրիկին, իսկ մեկնաբանություններում գրել է․ «Ժամանակը թռչում է, եւ դու այքան արագ ես մեծանում, իմ տղա»։
Ավելի վաղ հրապարակված կադրերում երգիչ Միհրան Ծառուկյանի կինը սեւ հագուստ էր կրում։ Արփին արձակել էր մազերն ու նախապատվություն էր տվել արտահայտիչ դիմահարդարմանը։ Կերպարն ամբողջացնում էր նուրբ վզզնոցը։ «Ողջույն»,- հրապարակման մեկնաբանություններում գրել էր նա։