Մեքսիկայում անհայտ անձինք 6 հոգուց բաղկացած ընտանիքի են սպանել
Մեքսիկայի Գուանախուատո նահանգի Սիլաո քաղաքում մի խումբ զինված անձինք սպանել են 6 հոգուց բաղկացած ընտանիքի, այդ թվում՝ մեկ երեխայի, հայտնում է քաղաքային ոստիկանությունը, փոխանցում է ՌԻԱ նովոստին։
«Քաղաքացիական անվտանգության նախարարությունը դատապարտում է այսօր կեսօրին Սան Խոսե դե Գրասիա համայնքում տեղի ունեցած իրադարձությունները. Դժբախտ դեպքի հետեւանքով վեց մարդ է զոհվել, եւս երկուսը վիրավոր են», - ասվում է Սիլաոյի ոստիկանության ֆեյսբուքյան գրառման մեջ:
Միջադեպի ականատեսների վկայությամբ՝ զինված անձինք մի քանի մեքենաներով կրակել են փողոցով քայլող մի խումբ մարդկանց վրա։ Մահացածների թվում երեխա կա։
Մեկ ամիս առաջ Սիլաոյում նմանատիպ միջադեպի հետեւանքով 8 մարդ էր սպանվել։
Մեքսիկայի անվտանգության եւ քաղաքացիների պաշտպանության նախարարության տվյալներով՝ 2021 թվականի առաջին 9 ամիսներին երկրում գրանցվել է դիտավորյալ սպանության 25 392 դեպք կամ օրական մոտ 94 դեպք, ինչը 2020 թվականի ցուցանիշների համեմատ նվազել է 3,4%-ով։