ՈւԵՖԱ-ն Անչելոտիից պահանջել է մարզչական քննություն հանձնել
ՈւԵՖԱ-ն Մադրիդի «Ռեալի» իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիից պահանջել է մարզչական քննություն հանձնել, հաղորդում է Corriere dello Sport-ը։
62-ամյա մասնագետի արտոնագրի ժամկետը լրացել է 2021թ․ դեկտեմբերի 31-ին։ Պաշտոնական հանդիպումներում թիմի հետ խաղադաշտ դուրս գալու եւ պահեստայինների նստարանից ղեկավարելու համար արտոնագիրը պարտադիր է։
Անչելոտին նվաճել է 21 ակումբային տիտղոս։ Արքայական ակումբի հետ նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2024թ․ հունիս։