Blackview-ն թողարկել է բյուջետային սմարթֆոն, որը կասկածելի նմանություն ունի iPhone 13-ի հետ
Չինաստանում պաշտոնապես ներկայացվել է Blackview հայտնի արտադրողի А95 սմարթֆոնը: Նորույթը չի ենթադրում նորարարություն եւ չի հավակնում նորարարական սմարթֆոնի կոչմանը, սակայն կարողացել է զարմացնել հանրությանը եւ ուշադրություն գրավել հետեւի պանելի օգնությամբ, գրում է Planet Today-ը:
Թիկունքի մասն ունի շատ ընդհանրություններ Apple-ից ֆլագմանյան սմարթֆոնի հետ:
Մասնավորապես, А95-ին մատնում է եռակի տեսախցիկների բլոկը սենսորների համանման տեղադրմամբ եւ լուսադիոդային փայլատակմամբ: Հատկանշական է, որ սմարթֆոնը նաեւ չի հավակնում «կամերաֆոնի» կոչմանը. «սենսորներից» երկուսն, ըստ նորույթի աստիճանի, իրական չեն: Սմարթֆոնի վրա տեղադրված է 20 մեգապիքսել հզորությամբ միայն մեկ սենսոր Sony-ից: Ինչ վերաբերում է դիմացի տեսախցիկին, ապա այն ստացել է 8 մեգապիքսել կարգավորում:
Սմարֆոնի նախնական գինը 160 դոլար է, որի աճուրդը կմեկնարկի փետրվարի 21-ին: Այնուհետեւ պետք է վճարել 210 դոլար:
Այդ գումարով օգտատերը կստանա 6,5 դյույմ տրամաչափով դիսփլեյ, HD+ կարգավորում, MediaTek Helio P70 պրոցեսոր, 4 380 ամպեր ժամ ներկառուցված մարտկոց, 8 գիգաբայթ օպերատիվ հիշողություն եւ 128 գիգաբայթ մշտական հիշողություն: Սմարթֆոնի գրաֆիկական ինտերֆեյսը կառուցված է Doke OS ֆիրմային թաղանթի վրա, որի հիմքում ընկած է Android 11-ը: