Նուլանդը հայտարարել է Լավրովի եւ Բլինքենի բանակցությունների մասին
ԱՄՆ վարչակազմը տեսնում է Ռուսաստանի կողմից երկխոսության մեջ հետաքրքրվածության նշանները, հայտարարել է պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Ինչպես ձեզ հայտնի է, մենք ուղղել ենք Ռուսաստանին մեր դիվանագիտական առաջարկները: ՆԱՏՕ-ն ձեռնարկել է համանման քայլ ընթացիկ շաբաթ: Եւ մենք տեսել ենք որոշ նշաններ, որ Ռուսաստանը հետաքրքրված է շփումներում այդ առաջարկների համատեքստում»,-ասել է Նուլանդը CBS հեռուստաալիքի եթերում:
Ինչպես նշել է ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը, Մոսկվայի կողմից այդպիսի հետաքրքրվածության նշաններից մեկն այն փաստն է, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ու ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, հավանաբար, կանցկացնեն զրույց առաջիկա շաբաթվա ընթացքում»: