Ռուսաստանում գրանցվել են քովիդի հետեւանքով նվազագույն թվով մահվան դեպքեր
Ռուսաստանում կորոնավիրուսի հետեւանքով մահվան դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 617-ով՝ ի տարբերություն նախորդ օրը 668-ի: Այդ մասին կիրակի լրագրողներին հայտնել են նոր վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Այդկերպ, մեկ օրվա ընթացքում մահվան դեպքերի թիվը նվազագույնն է՝ սկսած 2021 թվականի հունիսի 28-ից:
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվելու հաստատված դեպքերի թիվը գրանցվել է 121 228՝ հասնելով 11 737 007-ի. վարակվածների թվի աճը կազմել է 1,04 տոկոս:
Ռուսաստանում կորոնավիրուսի հետեւանքով հոսպիտալացվածների թիվը մեկ օրում կազմել է 9 883, ինչը 32,2 տոկոսով ցածր է նախորդ ցուցանշից: Հոսպիտալացվածների թիվը կրճատվել է 75 շրջաններում՝ ըստ շտաբի տվյալների, իսկ նախորդ օրն այդ թիվը կազմել է 14 570: 10 շրջաններում հոսպիտալացումների թիվն ավելացել է:
Ռուսաստանում կորոնավիրուսից հետո առողջացածների թինը մեկ օրում աճել է 28 944-ով, սակայն նախորդ օրն այդ թիվը կազմել է 30 010 պացիենտ: Ընդհանուր առմամբ գրանցվել է ապաքինման 10 218 151 դեպք:
Շտաբի տվյալներով՝ դուրս գրված պացիենտների թիվը կրճատվել է՝ հասնելով վարակվածների ընդհանուր թվի 87 տոկոսին:
Այսպես կոչված ակտիվ դեպքերի, այսինքն՝ ներկայում բուժվող պացիենտնրի թիվն ավելացել է՝ հասնելով 1 188 128-ի: